4-րդ զորամիավորումում անցկացվել են ջոկերի հրամանատարների հավաքներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

ՊՆ

Հունվարի 18-ից 19-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ջոկերի հրամանատարների հավաքներ:

Հավաք-պարապմունքների ընթացքում հիմնական շեշտը դրվել է զինծառայողների մարտավարական մասնագիտական պատրաստու­թյան զարգացման և բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդման վրա։

Ստորաբաժանումների հրամանատարները հավաքի մասնակիցներին հրահանգավորել են հետագա ծառայության կազմակերպման և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։

     --00—ՄՀ