Սյունիքում ՊՆ УАЗ է վթարի ենթարկվել․ տուժածները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

վթար

Հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 11։20-ի սահմաններում УАЗ մակնիշի ավտոմեքենան Քաջարան քաղաքի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի «Արջի» արձանի հարևանությամբ, ճանապարհին առկա ձյան ու մերկասառույցի պատճառով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր սահելով, հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեքենայում գտնվող 50-ամյա Կարեն Կարապետյանը, 42-ամյա Համբարձում Թովմասյանը և 61-ամյա Ռոման Արծրունովը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափովել «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։  

Աղբյուրի տեղեկություններով՝ УАЗ մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Հիվանդանոց տեղափոխվածներն էլ ՀՀ ՊՆ ծառայողներ են։ 

 --00—ՄՀ