Արցախում քննարկվել է արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում ԱԳՆ գործունեությունը

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News 

․

Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ։

Քննարկվել են հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին համապատասխան 2021 թվականին ԱԳՆ գործունեությանը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

Նախագահն ընդգծել է արտաքին քաղաքական ոլորտում աշխատանքների համակարգված իրականացման կարևորությունը և հանձնարարականներ տվել քննարկված հարցերի շուրջ։

--00--ԱՀ