Պատերազմը մեզ անակնկալի բերեց, իր մասշտաբներով այն աննախադեպ էր. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն ասում է, որ պատերազմն անակնկալի բերեց, իր մասշտաբներով այն աննախադեպ էր, բայց իշխանությունը վերլուծում է իրավիճակն ու փորձում սխալներից դասեր քաղել:

24News-ի հետ զրույցում նա նշում է՝ բանակցություններն այնքան էին դեգրադացվել, որ Արցախի կարգավիճակի հարցը 2-րդ պլանում էր: Նա համաձայն չէ տեսակետին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է ու վերջ» հայտարարությունը մանիպուլատիվ է եղել:

Մեկնում է՝ հայտարարությունը կոնկրետ համատեքստում ու կոնկրետ ժամանակում է արվել:

«Բանակցության ժամանակ մեկ ելակետ ունենք՝ սպասարկել ՀՀ շահը: Բանակցություններում կառավարությունն արել է հնարավորը»,- հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ