Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 117 տրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News 

․

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք։

Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց։ Փրկարարներն արգելափակումից դուրս են ավտոմեքենաները և անվտանգ տարածք տեղափոխվել 53 քաղաքացու:

--00--ԱՀ