Թորոսյանի հետ համագործակցությունը չի ստացվել, Ավանեսյանը նրա գծի շարունակողն է. Բադալյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ասում է՝ թեև առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ որոշակի հարցերի շուրջ կարելի է գալ կոնսենսուսի, բայցև վստահ է՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում:

24News-ի հետ զրույցում մեկնաբանում է՝ մասնագիտությամբ իրավաբանին առողջապահության նախարար նշանակելու առումով վերապահումներ ունի, ավելին՝ Ավանեսյանը Թորոսյանի գծի շարունակողն է:

Բադալյանի համար հասկանալի չէ՝ եթե առողջապահական համակարգում ամեն ինչ լավ էր, Թորոսյանին ինչո՞ւ փոխարինեցին Ավանեսյանով: Նրա համոզմամբ՝ նոր նախարար նշանակելով՝ առողջապահական համակարգում փաստացի փոփոխություն չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ