Արհեստական ինտելեկտով ԱԹՍ-ների ու զենքերի բանակ ստեղծելու ժամանակն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News

Արհեստական ինտելեկտով ԱԹՍ-ների ու սպառազինությամբ բանակ ստեղծելու ժամանակն է։ Նոր սերնդի պատերազմներն այլ են լինելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական բանակ ստեղծելու մեծ ներուժ ունի։ 
«Հարկավոր է վերանայել սովետական բանակի մոդելը։ Այլ տեսակի պատերազմների պետք է պատրաստ լինենք։ 2016թ․-ի Ապրիլյան պատերազմից հետո մենք դասեր չքաղեցինք, բայց 4 տարում հնարավոր էր պատրաստվել»,- ասել է նա։

Վարդանյանը նշել է, որ հիմա արդեն ուշ է մտածել հինգերորդ սերդի բանակ ստեղծելու մասին։ Մեզ ապագայի բանակ է պետք։

«Համաշխարհային տենդեցներով մեծ տարածում են ստանում արհեստական ինտելեկտը, անօդաչուններն ու ցամաքային սարքերը։ Պետք է աշխատենք արհեստական ինտելեկտով զենքերի ստեղծման վրա»,- նկատել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ