Ինձ ասվել է՝ խոսք տվեք, որ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ չեք առաջադրվի, մերժել եմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News

«Ինձ ասվել է՝ խոսք տվեք, որ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում չեք առաջադրվի, մերժել եմ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` խոսելով արտահերթ ընտրության գնալու՝ վարչապետի քաղաքական բանակցությունների արդյունքի մասին։

ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պնդում է, որ հետպատերազմյան ստեղծված մթնոլորտում ընտրությունների գնալ չի կարելի. փոխարենն առաջարկում է, որ վարչապետը հրաժարական տա, խորհրդարանն ընտրի կառավարության նոր ղեկավար՝ ի դեմս իրեն, իսկ որոշ ժամանակ անց  կազմակերպվեն ընտրություններ։

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի պնդմանը, թե խորհրդարանական խմբակցությունները վախենում են հաջորդ ընտրություններում բավարար քվեներ չստանալուց, այդ իսկ պատճառով հրաժարվում են վարչապետի օրակարգից՝ Մարուքյանը վստահեցրել է, որ կարող են հավաքել 7% -ից էլ ավելի ձայներ։

«Նիկոլի ու «Իմ քայլի» ամենալավ վիճակում մենք 7% հավաքել ենք։ Հիմա` այս վիճակում, ավելի չենք կարո՞ղ։ Ես մտահոգություն չունեմ։ Այս պայմաններում մի քանի անգամ հաստատ ավելի կտանենք»,- ասել է նա։

Եթե, այնուամենայնիվ, լինեն արտահերթ ընտրություններ, Մարուքյանն առաջարկում է, որպեսզի իշխանությունը ընդդիմությանը զիջի վերահսկողական ֆունկցիաները՝ ընտրակեղծարարություն թույլ չտալու համար։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ