Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում տուն է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

հրդեհ

Հունվարի 21-ին, ժամը 01:58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի Երևանյան փողոցում տուն է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:21-ին, մարվել՝ 03:15-ին: Այրվել են տան հյուրասենյակի (32 քմ) հատակը՝ 12 քմ և գույքը։

 --00—ՄՀ