ԱՄՆ առաջին տիկինն ամուսնու երդմնակալության ժամանակ կրում էր «Markarian» բրենդի հագուստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն ամուսնու՝ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է «Markarian» բրենդի զգեստով և վերարկուով, ինչպես նաև հագուստի հիմնական գույնին՝ երկնագույնին, համապատասխանեցված ձեռնոցներով և դիմակով։ Այդ մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները:

նկար

«Markarian» բրենդը, անշուշտ, նոր անուն է ամերիկացիների համար: Այն հիմնադրվել է 2017 թվականին, հիմնադիրը հայ չէ, այլ կոլորադացի դիզայներ Ալեքսանդրա Օ'Նեյլն է. նա է հենց ստեղծել է Ջիլ Բայդենի զգեստն ու դիմակները: Բրենդը ստեղծողները հիմնականում կարում են վառ երանագավորում ունեցող զգեստներ, որոնք հավասարապես հնարավոր է կրել բարձրակրունկների կամ բալետկաների հետ:

Ըստ CNN-ի՝ դիզայները շատ է սիրում գիշերն ու աստղազարդ երկինքը, ուստի նա բրենդն անվանակոչել է փայլփլող գալակտիկաների խմբի պատվին, որն ունի աստղագետ Բենջամին Մարգարյանի անունը, քանի որ հենց նա է ուշադրություն հրավիրել այս գալակտիկաների խմբի վրա 1963 թվականին: Այս գալակտիկաները պատկանում են այն դասին, որոնք ունեն  ուլտրամանուշակագույն արտանետումների չափազանց մեծ քանակություն՝ համեմատած այլ գալակտիկաների հետ:

նկար

--00—ԼՄ