Արցախում ականազերծվել է 600 հա տարածք, 217 կմ ճանապարհ, 844 բնակելի շինություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

ականազերծում 1

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ վերջին 1 օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 187 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50303 մարդ:  

Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը շարունակում են նաև մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել է 38 հա տարածք, 7 կմ ճանապարհ, ստուգվել է 42 շինություն, հայտնաբերվել է 26 ական և արկ: 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է ընդհանուր առմամբ 600 հա տարածք, մոտ 217 կմ ճանապարհ, 844 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23785 պայթյունավտանգ առարկա:

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: 

--00—ԼՄ