Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 21 887 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 21 887-ով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին: Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 3 655 839: 

Վերջին երեք օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական թիվը չի գերազանցում 22 000-ը: Ներկայում Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվում է 533 789 մարդ:

--00--ԱԹ