ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները ԼՂ-ում վնասազերծել են 15 հազար զինամթերք, ականազերծել 95 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները մարդասիրական առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 95 հա տարածք և վնասազերծել ավելի քան 15 հազար զինամթերք, հայտնում է գերատեսչությունը:

Մասնագետներն Աղդամի շրջանում ուսումնասիրել են ավելի քան 6,7 հա տարածք և վնասազերծել շուրջ 240 պայթուցիկ առարկա, այդ թվում՝ ավելի քան 170 հակատանկային և ավելի քան 20 տանկային ական: Այժմ այնտեղ աշխատում է 26 մարդ, որոնք ականազերծման համար օգտագործում են ժամանակակից ռոբոտացված համակարգեր:

Ըստ գերատեսչության՝ Մարտունու շրջանում ուսումնասիրվել է շուրջ 2,5 հա տարածք և հայտնաբերվել 10 զինամթերք: Փորձագետներն ուսումնասիրել են նաև Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մերձակա տարածքը, մարդասիրական ականազերծման կենտրոնի միջոցովվնասազերծվել 88,5 հա տարածք, հայտնաբերվել շուրջ 15 հազար զինամթերք:

--00—ԼՄ