ՌԴ հետ կանոնավոր չվերթները հավանաբար մինչև ամսվա ավարտը կվերականգնվեն

 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

արմենիա

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն, և ՀՀ քաղաքացիները կարող են Covid 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»։

--00--ԱԹ