Փաշինյանը չեղած բանի էր հղում անում,վարչատարածքային օրենքի դրույթները 2014-ին չեղարկվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News

«Բարգավաճ Հայաատան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այն տեսակետին է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն իհարկե անհրաժեշտ են, բայց դրա ժամանակը հիմա չէ։  24News-ի հետ զրույցում բացատրեց. «Հիմա ընտրության գնալով՝ երկփեղկելու ենք հասարակությանը, մարդկանց իրար դեմ հանենք, կոլապսի առաջ կանգնեցնենք»։

Անդրառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուռնուխում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները կատարվել են 2010թ-ին ընդունված վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն, ու այս հարցում նույնպես մեղքը նախկիններին է, Մելքումյանը մեկնաբանեց. «Փաշինյանը չեղած բանի էր հղում անում, վարչատարածքային բաժանման օրենքի դրույթները 2014թ-ին չեղարկվել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ