Զարեհ Սինանյանը կմեկնի Արցախ՝ կոորդինացնելու սփյուռքից ուղարկված օգնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 22-24-ը աշխատանքային խմբով գործուղվելու է Արցախ։

«Ունենք կոնկրետ օրակարգ, կոնկրետ հանդիպումներ, և քննարկումը լինելու է՝ ինչպես ավելի արդյունավետ կոորդինացնել Սփյուռքի օգնությունը մեր հայրենակիցներին և՛ Արցախում, և՛ նրանց, որոնք տեղահանված են այս պահին և գտնվում են ՀՀ-ում»,- ասել է Զարեհ Սինանյանը: 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև հայտնել է, որ արցախցինների համար ուղարկված աջակցությունը հիմնականում ՌԴ-ից է, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ԵՄ տարբեր կազմակերպություններից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

--00—ԼՄ