ԱՄՆ նոր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրամադրվող աջակցությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News

Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը նամակով պատասխանել է Արցախյան կարգավորման և Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ սենատորներ Բոբ Մենենդեսի և Էդ Մարկինի հարցապնդումներին։

Ըստ Բլինքենի՝ նախագահ Բայդենը, որպես նախագահի թեկնածու, խոստացել էր, որ հիշատակի օրվա իր ելույթում սատարելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանը․

«Մեր վարչակազմը հանձնառու է առաջնային դարձնելու մարդու իրավունքների հարցը՝ երաշխավորելով, որ նման ողբերգությունն այլևս չի կրկրնվի։  Վարչակազմի ձևավորումից հետո հստակեցվելու են ապրիլի 24-ի առաջիկա հայտարարության եզրույթները՝ այս կարևոր հարցով նաև խորհրդակցություն ունենալով Կոնգրեսի հետ»։

Ըստ նրա՝ Վաշինգտոնը ակտիվացնելու է Արցախյան հարցի վերջնական կարգավորման գործում ամերիկյան ջանքերը։  Նոր վարչակազմը խոստանում է աջակցել Լեռնային Ղարաբաղի ականազերծման ֆինանսավորմանը, ինչը նախորդ կառավարության վերջին ժամանակահատվածում դադարեցվել էր։

Պետքարտուղարի թեկնածուն ասել է, որ նոր վարչակազմն վերանայելու է նաև Ադրբեջանին անվտանգության ոլորտում տրամադրվող աջակցությունն ու միաժամանակ օժանդակելու է Հայաստանին՝ անվտանգային, ժողովրդավարական կառավարման և տնտեսական ոլորտներում մեր երկրի անվտանգության միջավայրն ու դիմադրողականությունն ուժեղացնելու համար։

  --00—ՄՀ