Տեսչական մարմինը հավաբնում կապված աղվեսի լուսանկարի մասով պարզաբանում է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

նկար

Ֆեյսբուքի օգտատեր Ani Avetisyan-ը 2021 թվականի հունվարի 21-ին հրապարակել էր լուսանկար՝ վերնագրելով «Աղվես, գ. Լուսառատ, մեր հավաբնում», որտեղ կենդանին կապված էր։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի տեսուչները անմիջապես մեկնել են Արարատի մարզի Լուսառատ համայնք, հանդիպել Անի Ավետիսյանի և նրա հայր Բարսեղ Ավետիսյանի հետ։

Վերջինս տեսուչներին տրված պարզաբանման մեջ նշել է, որ աղվեսին հայտնաբերել է իր տան հարակից տարածքում գտնվող ջրհորում` թրջված, անօգնական վիճակում։

Բարսեղյանը կենդանուն դուրս է բերել ջրհորից, տեղափոխել իր տան բակ, համոզվելով, որ կենդանին վնասվածքներ չունի և արդեն չոր է ՝ աղվեսին բաց է թողել վայրի բնություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը հորդորում է նմանատիպ դեպքերում ինքանգործունեությամբ չզբաղվել և անմիջապես կապ հաստատել ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի հետ՝ հասցե՝ քաղաքՎեդի, Թումանյան 6 հեռախոսահամար՝ 060 40 88 01։

նկար

--00—ԼՄ