Ալմաթիում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News

ԵԱՏՄ

Ալմաթիում փետրվարի 5-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:

Ալմաթիում նույն օրը կկայանա նաև Almaty Digital Forum 2021 ֆորումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Թվային ֆորումի «Թվային թարմացում. Թափավազք դեպի նոր իրականություն» պլենար նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների և ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Նախատեսված է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությունը ֆորումի աշխատանքներին:

  --00—ՄՀ