Զիդանը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News

Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «արքայական ակումբի» մամուլի ծառայությունը: Մադրիդյան ակումբի ամբողջ անձնակազմը թեստավորվել է և Զիդանի պատասխանը եղել է դրական: Մասնագետը ինքնամեկուսացված է:

48-ամյա Զիդանը «Ռեալ»-ի մարզչի պաշտոնին վերադարձել է 2019 թվականին: Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչ 2022 թվականը: Ավելի վաղ Զիդանը «Ռեալ»-ը մարզել է 2016-2018 թվականներին:

  --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս