ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
«Իմ դեմ որս են սկսել». համացանցում տարածվում է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի ձայնագրությունը, որը, ըստ տարածող աղբյուրների, նա ուղարկել է մահվանից ժամեր առաջ: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստեփանակերտում հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին:
Mediaport-ի տեղեկությունով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը:
--00--ԱՀ