Մարտունու Սպիտակաշեն, Ասկերանի Այգեստան, Խնածախ համայնքերի տարածքում զինամթերք կոչնչացվի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 23,  24News

զինամթերք

ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում:

«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրությունում։

 --00—ՄՀ