ԱՀԿ-ում բացատրել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացությունների պատճառը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 23,  24News

բրիտանիա

 Կորոնավիրուսի բրիտանական շտամի մահացության աճող մակարդակը, որի մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, կարող է կապված լինել առողջապահական համակարգի գերբեռնվածության հետ: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերխովեն։

 «Եթե ունեք վիրուսի փոխանցման մակարդակի բարձրացում, ավելի շատ վարակման դեպքեր կունենաք: Գիտեմ, որ դա կարող է ակնհայտ թվալ, բայց եթե ավելի շատ դեպքեր ունեք, ապա հոսպիտալացումների թվի աճ կլինի: Մի իրավիճակում, երբ կա գերբեռնվածություն,  դուք կունենաք մահացության թվի աճ, քանի որ համակարգը ծանրաբեռնված կլինի», -  ասել է Վան Կերխովեն:

 --00—ՄՀ