Մեսրոպ Առաքելյանը Արցախի նախագահի հետ քննարկել է բնակարանաշինությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News

հանդիպում

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Հայաստանի կառավարության գործընկերների հետ հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի կառավարության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր:

--00--ԱԹ