Որպես հետախույզ՝ Բաքու ա գնացել, ողջ-առողջ վերադարձել, բայց էս պատերազմին զոհվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 24, 24News

Հետախույզ Հարություն Մանուչարյանը երկար տարիների ծառայությունից հետո Արցախյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհվել է։

Մայրը՝ Գայանե Մանուչարյանը, 24News-ի հետ զրույցում պատմել է, որ Հարությունը շատ ծանր մանկություն է ունեցել, օրեր են եղել, երբ տանն ուտելու հաց չի եղել, բայց հերոսը չի ընկճվել։

«Ինքը նույնիսկ Բաքու է հասել, Նախիջևան է գնացել։ Մի անգամ էլ հատուկ զադանի են տվել, անփորձանք գնացել է ոտքով ու հետ եկել։ Հարությունն իր գործի գիտակն էր, գիտեր՝ ինչը որտեղ է, որտեղից ուր կարա մտնի։ Ասում էր՝ Բաքու ենք մտնելու։ Ջահել կյանքը տվեց հայրենիքին»,-նշել է հերոսի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ