Ադրբեջանցիները 30 անճանաչելի աճյուն են փոխանցել հայերին՝ առանց նշելու, թե որտեղ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

դի արցախ

Հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում, տեղեկացնում են ԱԻՊԾ-ից։

Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել  հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: 

Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:

2021 թվականի նախորդ օրերի համեմատ երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի/Ջաբրայիլ/ և Վարանդայի/Ֆիզուլի/ շրջաններում:

--00—ԼՄ