«Ասել են՝ էդ 30-ը էկեք, վերցրեք». ադրբեջանցիները հայ զինծառայողների մարմիններ են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Արցախյան երկրորդ պատերազմից հետո եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին 30 հայ զինծառայողի անճանաչելի աճյուն է հանձնել՝ առանց նշելու, թե որտեղ են նրանք եղել: 

Նա նաև տեղեկացրել է, որ երեկ՝ հունվարի 23-ին, հանդիպում են ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նաև տեղյակ է, որ իրենց հարազատներին որոնողները նամակ են գրել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ