Վահան Քերոբյանն Իրանում հանդիպել է պաշտոնյաների հետ, այցելել դեղագործական ընկերություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է , որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։

նկար

ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։

նկար

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրներին, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկություններին։

նկար

Հայկական պատվիրակությունը նաև այցելել է Mammut արդյունաբերական համալիր և Cinnagen դեղագործական ձեռնարկություն:

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս