Հունվարի 26-28-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երևանում առանց տեղումների եղանակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

Հունվարի 25-28-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին հանրապետությունում սպասվում է ձյուն:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա՝ գիշերը 13-15, ցերեկը 5-7 աստիճանով։

Երևանում hունվարի  25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին սպասվում է ձյուն:

--00—ԼՄ