«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել ոստիկանությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել ոստիկանությունից: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօրվա հերթը ոստիկանության կենտրոնի բաժինն էր, դուրս եկա։ Ամեն ինչ դեռ առջևում է»,– գրել է նա։

Ավելի վաղ կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և կից գրել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականի պահանջով ավտոերթին ժամանակ բերման էր ենթարկվել: 

--00—ԼՄ