Միքայել Մինասյանը հեղափոխությանը մասնակցած քաղաքացիներին խնդրում է լրացնել իր հարցաշարը 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հարցաշար է կազմել, որում խնդրում է մասնակցել 2018-ին հեղափոխությանը մասնակցած քաղաքացիներին:

«Ես հիմա աշխատում եմ «հեղափոխական եռերգություն» պայմանական անվանմամբ հրապարակախոսական ուրվագծի շարքի վրա։ Քանի որ ես 2018-ի հեղափոխությանը չեմ մասնակցել, դժվար է հասկանալ նրանց դրդապատճառները, ովքեր մասնակցել են դրան: Դրա համար էլ խնդրում եմ իմ այն ընթերցողներին, ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը Հայաստանում պատասխանել 3 հարցի։ 

1. Հիմա իմանալով այն, թե ինչով ավարտվեց 2018-ի հեղափոխությունը, կմասնակցեի՞ք արդյոք դրան եւս մեկ անգամ.

2. Համամի՞տ եք այն բանի հետ, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական զարգացումները Հայաստանին բերել են պարտության:

3. Համաձա՞յն եք արդյոք, որ ստեղծված իրավիճակից ելքը՝ նոր հեղափոխություն է Ձեր մասնակցությամբ»,- Տելեգրամ իր ալիքում գրել է Մինասյանը՝ առաջարկելով ամեն հարցին պատասխանների երկու տարբերակ՝ այո կամ ոչ:

--00—ԼՄ