Գորիս-Տաթև ճանապարհը բաց է, բայց բուք է, Սյունիքի, Շիրակի մարզերում մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

բուք

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանապարհը բաց է (բուք է)։ Իրականացվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

--00—ԼՄ