ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել, այդ թվում՝ հղի կին. կա նաև վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նկար

CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում՝ բնակելի շենքերից մեկում, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 04։00-ին հրաձգություն է եղել, ինչի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել: 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները սկզբում հայտնաբերել են հրազենային վիրավորում ստացած դեռահասի։ Ավելի ուշ տեղեկություն են ստացել, որ կրակոցներ են հնչել նաև հարևան թաղամասում, որտեղ հայտնաբերվել են 5 դի, զոհերի թվում է նաև հղի կին է եղել։

Ըստ աղբյուրը՝ խոսքը կանխամտածված սպանության մասին է։ Հետաքննությանը մասնակցում է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ): Իրավապահները ենթադրում են, որ հանցագործը մենակ չի գործել, իսկ քաղաքապետ Ջո Հոգսեթը տեղի ունեցածը որակել է «կանխամտածված զանգվածային սպանություն»։ Կասկածյալներ և ձերբակալվածներ դեռևս չկան։

--00—ԼՄ