Չհաղթահարեցի վարչապետ-ՊՆ-ԳՇ ուղղահայացի անհստակությունը.Տոնոյանը՝ ամենամեծ բացթողման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նկար

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքս»  գործակալությանը տված հարցազրույցի շրջանակում խոսել է պատերազմի ընթացքում իր՝ «անձնական ամենամեծ բացթողման մասին»:

Թեմային առնչվող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

- Ո՞րն եք համարում Ձեր անձնական ամենամեծ բացթողումը այս պատերազմի ընթացքում:

- Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։

2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։ Սահմանադրական փոփոխություններից հետո «Պաշտպանության մասին» օրենքում փորձ արվեց կարգավորել այդ անհստակությունը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, այնուամենայնիվ, բավարար չէր:

Այդուհանդերձ, ինչպես ասել եմ նոյեմբերի 20-ի ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը:

Առավել մանրամասն՝ «Մեդիամաքս»-ում:

--00—ԼՄ