ՌԴ-ն արել է առավելագույնը. եղել են օրեր, երբ Շոյգուի հետ օրական մի քանի անգամ ենք խոսել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքս»  գործակալությանը տված հարցազրույցի շրջանակում անդրադարձել է լայնորեն քննարկվող այն հարցին, թե ծավալված պատերազմում Ռուսաստանն աջակցե՞ց իր դաշնակից Հայաստանին:

Թեմային առնչվող հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև:

- Պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյան շրջանում շատ է քննարկվել եւ քննարկվում այն հարցը, թե արդյոք Ռուսաստանն աջակցե՞ց իր դաշնակից Հայաստանին, թե՞ ոչ: Ո՞րն է ձեր գնահատականը:

- Պատերազմի ողջ ընթացքում ես մշտական կապի մեջ եմ եղել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Եղել են օրեր, երբ մենք օրական մի քանի անգամ ենք խոսել հեռախոսով: Հասկանալի պատճառներով չեմ բացի բոլոր փակագծերը, բայց կարող եմ միանշանակ ասել, որ ծավալված պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով: Ավելին, զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարեւոր հարցեր:

Առավել մանրամասն՝ «Մեդիամաքս»-ում:

--00—ԼՄ