ՀՀ-ում COVID-19-ից ապաքիվել է 224, մահացել՝ 8 մարդ․ վարակման 58 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

կորոնավիրուս

Հունվարի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 094 դեպք, որոնցից 154 932-ն` առողջացած, 3047-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7362 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 637 544 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է  779 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք: Ունենք 224 առողջացած և 8 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 753 է: 

--00—ՄՀ