Կենտրոնի ղեկավարի տեղակալն ստորագրել է թաղապետի լիազորություններն իրեն փոխանցելու թուղթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նկար

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ինք է ստորագրել թաղապետի լիազորություններն իրեն փոխանցելու կարգադրությունը։

Գրառումը՝ ստորև․

«Նման իրավական «գրագիտություն» նույնիսկ ամենավատ համատիրությունում չեք տեսնի:

Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները:

Չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորություն փոխանցի: Դա անում է թաղապետի տեղակալը՝ իր ձեռամբ:

Այս իշխանության մի մասը պատասխանատվության է կանչվելու անհագ և ապաշնորհ կոռուպցիայի համար, իսկ մյուսը՝ անգրագետ վարչարարության»:

նկար

--00—ԼՄ