Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News 

կորոնավիրուս

Հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 253 816 է: Այս մասին գրել է Aliq.ge-ն։ 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1311 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 243 396 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 3071:

 --00—ՄՀ