Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ևս 19 290 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News 

կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ևս 19 290 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Վերջին 24 ժամում ամենից շատ վարակման դեպքեր են գրանցվել Մոսկվայում (2 382), Սանկտ Պետերբուրգում (2 116), Մոսկվայի շրջանում (1 163)։

Երկրում վերջին մեկ օրում ապաքինվել է 19 003 պացիենտ, մահացել 456-ը:

Կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում հաստատվել է վարակման 3 738 690 դեպք, մահացել է  69 918 մարդ, ապաքինվել 3 150 763-ը:

 --00—ՄՀ