Դոնբասում թուրք զինվորականներ են հայտնվել. Ուկրաինան «Բայրաքթարի» նոր խմբաքանակ կստանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

Դոնբասում թուրք զինվորականներ են հայտնվել: Այդ մասին հայտնում է @wargonzo-ն:

Ըստ աղբյուրի՝ այս պահին պաշտոնական Կիևի կողմից գրանցված թուրք մասնագետների թիվը, որոնք նպատակ ունեն ծանոթանալու իրավիճակին տվյալ հատվածում, հազիվ անցնում է 10-ը: Նրանց խնդիրն է հետախուզական աշխատանք իրականացնել ու տեղում գնահատել այն թիրախները, որոնց համար զինված ուժերը մտադիր են օգտագործել թուրքական արտադրության հարձակվող ԱԹՍ-ներ:

Ստամբուլի՝ @wargonzo-ի աղբյուրները նաև հայտնում են, որ այս տարի Ուկրաինան կստանա «Բայրաքթար»-ի հերթական խմբաքանակը, ամենաբարձր մակարդակով քննարկվում է նաև թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրական գիծ բացելու մտադրությունը, ներկայումս մշակվում են իրական տեխնիկական խնդիրներ:

Աղբյուրը նկատում է, որ նույն այդ պատճառով շփման գծում թուրք մասնագետների հայտնվելն առնվազն տրամաբանական է թվում, ապա ընդգծում, որ Իսրայելից ժամանած մասնագետները 2014 թվականից պարբերաբար այցելում են Ուկրաինա: Բրիտանցի հատուկ ջոկատայինները նույնպես այնտեղ հաճախակ այցելող հյուրեր են:

«Իհարկե, հապճեպ եզրակացություններ անել չարժի, բայց պետք է եզրակացություններ անել»,-գրում է @wargonzo-ն:

--00—ԼՄ