Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակման դեպքով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

հայտարարություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով հայ վարորդների նկատմամբ ադրբեջանական հերթական սադրանքին:

«Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։

Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»,- տեղեկացնում են դեսպանությունից:

--00--ԱԹ