«Ձանձրալի է, աղջիկնե՛ր». Պուտինը խոսել է Գելենջիկում պալատ ունենալու՝ Նավալնիի տեսանյութից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս ուսանողների հետ առցանց հանդիպման ժամանակ, հարցերից մեկին ի պատասխան, անդրադարձել է ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հրապարակած տեսանյութին, որում իբրև թե ներկայացվում է ՌԴ նախագահի՝ Գելենջիկում գտնվող «պալատը»: 

Պուտինն ասել է, որ ինքը չի դիտել Նավալնիի՝ ֆիլմ-հետաքննությունը, քանի որ ժամանակ չի ունեցել, բայց ուսումնասիրել է իր օգնականների պատրաստած տեսանյութերը: 

«Այնտեղ որպես իմ սեփականություն ներկայացվող ոչ մի բան ինձ կամ իմ հարազատներին չի պատկանում և երբեք չի պատկանել: Երբեք»,-ասել է Պուտինը, ապա հավելել, որ ֆիլմում հիշատակվում են իր ընկերները, նախկին գործընկերները, հեռավոր հարազատները, ծանոթներy, սակայն նշվում են նաև մարդիկ, որոնց նախագահը երբեք չի տեսել:

«Նրանք տեղադրել են իմ նկարը «բաթեռֆլայ» ոճով լողալիս: Այնքան պրոֆեսիոնալ չեմ, բայց երբեմն սիրում եմ այդպես լողալ: Ինչ-որ լողավազանում, որտեղ ես երբևէ չեմ եղել: Եվ չգիտեմ, թե դա ինչ լողավազան է: Բայց ես այդպես լողացել եմ: Ե՞րբ և որտե՞ղ: Ենիսեյում, 2016-ին: Դե, նման դեպքերում սա պարզապես մոնտաժ է: Մեր հայտնի հերոսներից մեկի լեզվով ասեմ՝ ձանձրալի է, աղջիկնե՛ր: Դե, գոնե ինչ-որ մի այլ բան էլ հնարեիք», - եզրափակել է Պուտինը և հավելել, որ նմանատիպ տեղեկություններն ուռճացվում են և շրջանառվում են ավելի քան 10 տարի:

Ուսանողի հարցի այդ հատվածը կարող եք դիտել 37:17-րդ րոպեից:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս