Գնացե՛ք ու համոզե՛ք ժողովրդին, որ իրենց բոմժ ու անասուն ասողները Փաշինյանից լավ կբանակցեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News

Գնացե՛ք ու համոզե՛ք ժողովրդին, որ իրենց «բոմժ» ու «անասուն» ասողները Փաշինյանից լավ կբանակցեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե պարտված ղեկավարը չի կարող ներկայացնել ՀՀ շահերը։

Նրա կարծիքով՝ վարչապետից լավ բանակցող այս պահին չի կարող լինել, քանի որ նա ժողովրդի կողմից ստացել է այդ մանդատը՝ ի տարբերություն մյուսների։

«Իսկ ո՞վ կարող է բանակցել, եթե ոչ վարչապետ Փաշինյանը։ Ընդդիմությունն առաջարկում էր փակվել սենյակում ու որոշել՝ ով պետք է բանակցի, մենք ասացինք՝ ոչ։ ՀՀ քաղաքացին ուզո՞ւմ է, որ ՀՀ ժամանակավոր վարչապետ լինի մի մարդ, ով իրեն «բոմժ» ու «անասուն» է անվանում։ Եթե վստահ եք, որ կարող եք ժողովրդին «բոմժ» անվանելով համոզել, գնացե՛ք ու համոզեք»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ