ԵԽ–ն կապի մեջ է եղել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ՝  աջակցություն ապահովելու համար. Մարիա Բուրիչ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News 

․

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ելույթ ունենալով Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված նիստում, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմին:

«Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պահպանումը։ Եվրոպայի խորհուրդը կապի մեջ է եղել երկու կողմերի հետ՝ հետկոնֆլիկտային շրջանում աջակցություն ապահովելու և վստահ լինելու, որ մարդու իրավունքները պաշտպանվում են»,- նշված է ԵԽԽՎ հայտարարության մեջ:

Անդրադառնալով հասարակական գործիչ Օսման Քավալայի գործին՝ «բոլորովին սխալ» անվանելով այն իրավիճակը, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս ազատ չեն արձակել նրան՝ չնայած ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը:

--00--ԱՀ