ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News 

․

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆբ-ի իր էջում գրել է․

ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեքսանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխավոր քարտուղարի առջև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացրեցին։

--00--ԱՀ