Մխիթարյանը հնարավոր է մասնակցի «Ռոմա»-ի առաջիկա խաղին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News 

Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջիկա օրերին նորից կվերադառնա մարզադաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Հայ կիսապաշտպանի վերականգնողական շրջանը հաջող ընթացք ունի: Հնարավոր է, որ Մխիթարյանը կմասնակցի «Ռոմա»-ի առաջիկա խաղին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ունի:  Հայ կիսապաշտպանը մկանային ցավեր ունի և մարզումն անցկացրել է թիմից առանձին:

Նա բաց էր թողել իտալական ակումբի Սերիա Ա-ում վերջին հանդիպումը:

--00--ԱՀ