1 օրում Արցախ է վերադարձել 222 տեղահանված, վերադարձածցների ընդհանուր թիվը մոտ 51 հազար է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում տեղակայված դիտարկման 27 կետում շուրջօրյա վերահսկում է իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: 

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակիչներին:

1 օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 222 տեղահանված: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս նրանց թիվը հասնում է 51 065-ի:

Ականազերծման կենտրոնի թիմերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը: 2020 թ. նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 672,3 հա տարածք, 225,8 կմ ճանապարհ, 883 բնակելի շենք, ներառյալ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 813 պայթուցիկ առարկա:

--00—ԼՄ