Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետ Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար, այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ԱՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:

«Այս նախարարությունը զբաղվելու է ներքին անվտանգության գործերով։ Այսօր Արայիկ Հարությունյանն այցելել է ոստիկանություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարին»,-նշեց Թադևոսյանը։

--0--ԿԿ