Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 25 հազար 200-ը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

կորոնավիրուս

Թուրքիայում հունվարի 25-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 137 մարդ։ Այս մասին Ermenihaber-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ 

Նշվում է, որ 1 օրում անցկացված 151.109 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 5․642 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  6.682 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 2 մլն 134.403 մարդ, արձանագրվել է վարակման 2 մլն 435.247 և մահվան 25․210 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 28 մլն 648.193-ի։

 --00—ՄՀ