Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1

ԱՀ ներքին գործերի նախարարություն այցի ընթացքում, որը նորաստեղծ գերատեսչություն է, նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով հանրապետության կարգավիճակի հարցին, հայտարարել է, որ թեև դժվար պայմաններում ենք, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է:

«Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու» , - ասել է Արայիկին Հարությունյանը:

Արցախի նախագահը նաև նախարարության անձնակազմին է ներկայացրել նախարար Կարեն Սարգսյանին: Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կազմում ընդգրկված արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ոստիկանության աշխատակիցներին պատերազմական ծանր ժամանակաշրջանում ունեցած գերազանց ծառայության համար՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում ևս այդ մարմինները կարևոր գործառույթներ ունեն կատարելու:

Ըստ նրա՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:

--00—ԼՄ